Վաշինգտոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններում

Տեսանկյուն 03.02.2021   12:59   51

Վաշինգտոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններով: Ի՞նչ անենք մենք: 

Բայդենի արտաքին քաղաքականությունը ոչ միայն ուրվագծվել, այլև ակտիվ կիրառության մեջ է մտել։ Բնականաբար մեզ հետաքրքրում է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ապագան, քանի որ այն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա նաև մեզ վրա։ 

Բայդենի թիմում կան ՌԴ-ի նկատմամբ չափազանց կոշտ դիրքորոշում ունեցող պաշտոնյաներ: Սա նշանակում է նոր ճնշումներ, սանկցիաներ, մրցակցություն: Բայդենի արտաքին քաղաքականությունը առավել կոշտ, ակտիվ և նախաձեռնող է լինելու: Մոսկվայի հետ համարյա թե չկան համագործակցության ընդանուր եզրեր: Վաշինգտոնը չի ընդունում «ազդեցության գոտիներ» հասկացությունը: Նա Ռուսաստանի (նաև Չինաստանի) հետ մրցակցելու է ամեն տեղ, այդ թվում մեր տարածաշրջանում և մեր երկրում: 

Մեր վիճակը բավականին բարդ է լինելու: Իրավիճակի միակ ելքը լինելու է պրագմատիզմը, չոր հաշվարկը, իրողությունները հաշվի առնելով՝ հստակ դիրքորոշումը: 

Պրագմատիկ և սկզբունքային արտաքին քաղաքականություն, ճկուն դիվանագիտություն: Սրանք իրար չեն հակասում, փոխլրացնում են: 

Սա է միակ բանաձևը այս և այլ մարտահրավերների դեմ:

Միջազգայանագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից 


 Պիտակներ
         մրցակցություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb