Վաշինգտոնում ոստիկանության հետ բախումներ են սկսվել մոտոցիկլիստի մահից հետո

Աշխարհ 28.10.2020   15:30   43

Վաշինգտոնում, Կոլումբիայի օկրուգում, վթարի հետեւանքով մոպեդի վարորդի մահից հետո բախումներ են սկսվել ոստիկանության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Washington Post թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ողբերգական միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 23-ին, տեղական ժամանակով մոտավորապես 22:10-ին (Երեւանի ժամանակով 06:10-ին): Հաղորդվում Է, որ ոստիկանները տեսել են Էլեկտրական մոպեդը վարող առանց սաղավարտի տղամարդուն եւ փորձել են կանգնեցնել խախտողին, սակայն մոպեդը բախվել Է մեկ այլ փոխադրամիջոցի:

Վթարի հետեւանքով մոպեդի վարորդը զոհվել Է:

Ոստիկանության հայտարարության համաձայն, մոտոցիկլիստը մահացել Է հիվանդանոցում: Մոպեդի վարորդի մահը բողոքի ակցիաներ Է առաջացրել քաղաքում: Անկարգությունների ընթացքում ցուցարարները կոտրել են ոստիկանական տեղամասի շենքի պատուհանները եւ շուռ տվել մի քանի աղբի բաք: Ցուցարարները նաեւ տարբեր առարկաներ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա:

Առնվազն մեկ ոստիկան տուժել Է, մեկ մարդ ձերբակալվել Է: Կոլումբիայի օկրուգի ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը նշել Է, որ պետք Է հետաքննություն անցկացվի եւ որոշվի, թե եղել Է արդյոք զոհվածին հետապնդելու փաստ, ինչը կարող Էր նրա զոհվելու պատճառ դառնալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Պիտակներ
         Վաշինգտոնում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb