Վաշինգտոնում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարել՝ քաղաքային իշխանություններին դաշնային օգնություն հատկացնելով՝ կապված հունվարի 20-ին երդմնակալությունից առաջ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի անվտանգության ապահովման ջանքերի հետ: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում:
«Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կոլումբիա շրջանում արտակարգ իրավիճակի մասին և կարգադրել է դաշնային օգնություն հատկացնել՝ համալրելու համար նախագահի 59-րդ երդմնակալության հետ կապված արտակարգ իրադրության առաջացմանը արձագանքելու շրջանի ջանքերը»,- նշել են Սպիտակ տանից:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր