Վաշինգտոնում արտակարգ դրության ռեժիմը երկարացրել են մինչև Բայդենի երդմնակալությունը

Աշխարհ 07.01.2021   11:27   39

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բաուզերն արտակարգ դրության ռեժիմը երկարացրել է՝ Դոնալդ Թրամփի աջակիցների ակցիաների պատճառով։ Այս մասին ասված է ԱՄՆ մայրաքաղաքի վարչակազմի կայքում։

Քաղաքապետի հրամանով երեկ ցույցերի ու անկարգությունների ֆոնին սահմանված արտակարգ դրության ռեժիմը կգործի 15 օր կամ մինչև քաղաքպետի հաջորդ հրամանը։

Քաղաքապետի խոսքով՝ ցուցարարների տրամադրությունները թեժանում են Թրամփի հռետորաբանությունից, ով հայտարարում է անցկացված ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու մասին և չի ճանաչում իր պարտությունը։


 Պիտակներ
         Վաշինգտոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb