Վաշինգտոնում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասավ 4-ի

Աշխարհ 07.01.2021   10:30   53

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանապետ Ռոբերտ Կոնտին, փոխնցում է Independent-ը։

«Ոստիկանության աշխատակիցը ծառայողական զենքից կրակել է կնոջ վրա։ Նա տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Կապիտոլիումի մոտ ևս երեք մահվան դեպքերի մասին»,- ասել է Կոնտին:

Նրա խոսքով՝ երեք անձինք զոհվել են պատահարների հետևանքով, որոնք «շտապ բժշկական օգնություն էին պահանջում»:

Բոլոր մահացածները եղել են չափահաս։

Անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 52 մարդ:


 Պիտակներ
         Վաշինգտոնում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb