Վաշինգտոնում անկարգությունների հետևանքով վիրավորված ոստիկանը մահացել է

Աշխարհ 08.01.2021   10:37   45

Կապիտոլիումի ոստիկանությունը հաստատել է իր աշխատակցի մահը, ով վիրավորվել էր անկարգությունների հետևանքով։ Ավելի վաղ սպայի մահվան մասին հայտնել էր CNN-ը, սակայն իրավապահները հերքել էին։

Նշվում է, որ ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած վնասվածքներից մահացած սպան Բրայան Դ․ Սիկնիկն է։ Նա հունվարի 6-ին մասնակցել է անկարգությունների ճնշմանը։

Սպան անկարգությունների երկրորդ զոհն է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրազենային վնասվածքից մահացել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի վետերան Էշլի Բեբիթը։ Եվս 3 մարդ մահացել է անկարգությունների ընթացքում բռնության հետ կապ չունեցող պատճառներից։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb