Վաշինգտոնի հայկական եկեղեցում Տավուշում զոհված զինվորականների համար հոգեհանգստի աղոթք է մատուցվել

Իրադարձային 28.07.2020   10:46   221

Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո հատուկ հոգեհանգստի արարողությամբ աղոթք մատուցվեցհայ-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորականների հոգիների համար: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Կարապետյանի խոսքով՝ կորոնավիրուսային սահմանափակումներից հետո արդեն չորրոդ շաբաթն է, որ եկեղեցին բաց է մարդկանց համար. «Եվ, օգտվելով առիթից, այսօր աղոթեցինք սահմանին զոհված մեր զինվորականների և մեր սամանների խաղաղության համար»:

Եկեղեցու ծխական խորհրդի անդամ Արա Ավետիսյանի խոսքով՝ իրենց աղոթքներն ուղղում են Հայաստանի և Արցախի ժողովրդին՝ հուսալով, որ բոլոր տեսակի հակամարտությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով. «Մենք աղոթում ենք հակամարտության խաղաղ կարգավորման համար, աղոթում ենք, որ Աստված մեր ժողովրդի հետ լինի և պաշտպանի մեր ժողովրդին»:

 



 Պիտակներ
         Վաշինգտոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb