«varks.am»-ի մասնաճյուղերում կատարված կողոպուտները բացահայտվել են

Իրադարձային 22.01.2019   10:40   353

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հունվարի 21-ին Քանաքեռցու փողոցում գտնվող վարկային կազմակրպությունում ավազակություն կատարած և 1.188.000 դրամ հափշտակած անձի ինքնությունը։ Նույն օրը Երևանի Աբովյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են Ադամ Բաղդասարյանին ու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Հիմնավորվել է, որ մայրաքաղաքում ապրող, 29-ամյա Բաղդասարյանը հունվարի 5-ին կողոպուտ է կատարել նաև Հալաբյան փողոցում գտնվող նույն վարկային կազմակերպությունում՝ հափշտակելով մոտ՝ 1.500.000 դրամ, իսկ հունվարի 14-ին կողոպուտ է կատարել դարձյալ նույն վարկային կազմակերպության Դավիթաշենում գտնվող մասնաճյուղում՝ այս դեպքում հափշտակելով մոտ 1.800.000 դրամ։ 
Ադամ Բաղդասարյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին, որտեղ նա ձերբակալվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



 Պիտակներ
         կողոպուտ, ավազակային հարձակում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon