Վարկերի գծով փոփոխություններ՝ Արդշինբանկում
Արդշինբանկը մշակել է վարկերի մարումների և պարտքերի ներումների ծրագիր՝ հետպատերազմյան ծանր հետևանքները մեղմելու և ռազմական գործողություններին տարբեր աստիճանի մասնակցություն ունեցած իր վարկառուներին և համավարկառուներին հնարավորինս աջակցելու նպատակով:
Հունվարի վերջի դրությամբ ներկայացված դիմումների հիման վրա Արդշինբանկը կատարել է շուրջ 120 վարկերի գծով 85 մլն ՀՀ դրամի ներում:
Վարկերի մարումների փոփոխությունների ծրագիրը նախատեսած է`
- Արցախի Հանրապետությունում գտնվող մասնաճյուղերի վարկառուների,
- Արցախի բնակիչ-վարկառուների,
- Ռազմական գործողությունների մասնակցած վարկառուների,
- Ռազմական գործողությունների մասնակցած և վիրավորում ստացած վարկառուների,
- Ռազմական գործողությունների մասնակցության արդյունքում 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամ դարձած վարկառուների,
- Զոհված վարկառուների,
- Անհայտ կորած վարկառուների,
- Զոհված, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած կամ անհայտ կորած անձի ընտանիքի անդամների (հայր, մայր, ամուսին, երեխա) համար:
Ծրագրի մանրամասները ներկայացված են Արդշինբանկի կայքէջում:
Բանկը ներկայացրել է նաև առավել հաճախ տվող հարցերի հակիրճ նկարագրությունը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր