Վարդենիսում անհետացած զինվորի որոնումները շարունակվում են

Իրադարձային 24.05.2021   16:45   67

Վարդենիսում անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա. որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնել է Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Կողբի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։ Նա 18 տարեկան է և հունվարից ծառայում է Վարդենիսում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վարդենիսի տարածաշրջանում կորել է ժամկետային զինծառայող։ Նա Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է և վերջին անգամ ծնողների հետ խոսել է մայիսի 13-ին


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb