Վարդենիսի ոստիկանները Արցախից բերված զենք-զինամթերք են հայտնաբերել

Իրադարձային 09.11.2020   15:28   29

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ միջոցառումները ապօրինի կերպով Արցախից Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը բացառելու ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ Վարդենիսի ոստիկանները Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի փամփուշտներ ու գործարանային համարով հրացան։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։

Միջոցառումները շարունակվում են։


 Պիտակներ
         զենք-զինամթերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb