Վարդենիսցիները մտադիր են փակել երկաթգիծը

Իրադարձային 04.03.2021   16:45   59

«Առաջացել է Սոթքի ոսկու հանքավայրի 300 աշխատակիցների կրճատման հարց, մոտ 100-ն արդեն կրճատվել են: Սա նշանակում է, որ սահմանամերձ շրջանում մոտ 300 ընտանիք մնալու են առանց աշխատանքի: Նրանք մտադիր են իրականացնել ծայրահեղ ակցիաներ. վարդենիսցիները մտադիր են երկաթգիծը փակել»,-ԱԺ նիստին հայտարարեց հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա հորդորեց կառավարությանը որևէ քայլ ձեռնարկել. «Մենք պետք է կարողանանք մարդկանց այլընտրանք առաջարկել»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb