Վարդան Ոսկանյան. Իրանում ակտիվացել են հակաիրանական և հակահայկական պանթյուրքական խմբերի «քնած» բջիջները

Իրադարձային 22.10.2020   16:00   82

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է

«Բաքվի բռնապետը Իրանի ներսում ահաբեկչական կառույցների նմանությամբ ստեղծել է հակաիրանական և հակահայկական ուղղվածության պանթյուրքական խմբերի «քնած» բջիջներ, որոնք վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն էին դրսևորում՝ փորձելով խժդժություններ հրահրել։

Հիմնականում Ատրպատականի գյուղական վայրերից քաղաքներում հայտնված և գրագիտության առանձնապես բարձր մակարդակ չունեցող իրանցի թյուրքախոս երիտասարդները տարիներ շարունակ հավաքագրվել և պանթյուրքականության ախտով ուղեղի լվացման են ենթարկվել Բաքվում և Անկարայում մշակված բավական հստակ մեթոդաբանությամբ և գործիքակազմով։

Մի քանի տարի առաջ, երբ պարսկերենով վերլուծական հոդված էի պատրաստում հայ-իրանական հարաբերություններում հնարավոր ռիսկային խնդիրների մասին, առանձին կետով շարադրել էի այս պանթյուրքական լուսանցքային խմբերից ենթադրյալ մարտահրավերների հարցը։ Հոդվածների ժողովածուն խմբագրող իրանցի գործընկերս, խնդրեց այդ հատվածը հանել, որովհետև, ըստ նրա, ռիսկը չափազանցված էր։

Վերջին օրերին, փաստորեն, պարզ դարձավ, որ նման իրական մարտահրավեր կա, և, փառք Աստծո, իրանական պետությունը կարողանում է հաջողությամբ պայքարել դրա դեմ»։


 Պիտակներ
         պանթյուրքական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb