Վարդան Ոսկանյան. Բաքվի բռնապետն ակնհայտորեն իր դեմ է տրամադրում Ռուսաստանի քաղաքական որոշումներ կայացնողներին

Տեսանկյուն 16.10.2020   12:00   31

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Բաքվի բռնապետը թուրքական լրատվամիջոցներին տրվող հարցազրույցներում թույլ է տալիս կոպտագույն սխալներ՝ ակնհայտորեն իր դեմ տրամադրելով Ռուսաստանի քաղաքական որոշումներ կայացնողներին։

Ակնհայտ է, որ, դիցուք, միևնույն տեքստում սկզբում Էրդողանին, իսկ հետո ամբողջ Թուրքիան «եղբայր» անվանելով, նա բացահայտ մարտահրավեր է նետում, թե՛ Էրդողանին և թե՛ էրդողանական Թուրքիան, մեղմ ասած, ոչ միանշանակորեն ընդունող ռուսական քաղաքական վերնախավին, ինչից հնարավոր է և պետք է լիուլի օգտվել ի շահ Հայաստանի և Արցախի հանրապետությունների և հայ-ռուսական բարեկամության»։



 Պիտակներ
         Վարդան Ոսկանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb