Վարդան ՄինասյաՆ․ «Կարևոր է բալանսավորել խաղը»

Սպորտ 14.08.2019   13:24   173
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նպատակ ունի բալանսավորված խաղ ցուցադրել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում վրացական «Սաբուրթալո»-ի դեմ խաղում:

«Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի պահպանել բարձր տեմպը խաղի 90 րոպեների ընթացքում: Ձգտելու ենք բալանսավորված ֆուտբոլ ցուցադրել: Բայց պետք է հաշվի առնենք նաև խաղի զարգացումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մինասյանը:

Մարզչի խոսքով` բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին, և փոփոխություններ կլինեն առաջին խաղի համեմատ:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում կհյուրընկալվի վրացական «Սաբուրթալո»-ին: Հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Արարատ-Արմենիա»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon