Վարդան Ղուկասյանը «ասֆալտին փռվելուց» չի վախենում

Իրադարձային 14.11.2019   12:27   139
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Չեն զգում, որ ես ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց վախենամ, վախենում եմ միայն Աստծու ահեղ դատաստանից»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ մեկնաբանելով երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Հիշեցնենք՝  Փաշինյանը երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ քրեական ենթամշակույթը Հայաստանից պետք է արմատախիլ արվի, և եթե կան մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու և որոնք մտածում են՝ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ, «ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով՝ բառի բուն իմաստով»։

«Ինչ-որ սխալ բան չեմ ասել, յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն իրավունք ունի հայտնել, զգում եմ՝ կարծիքներին արտահայտվելուն բռնանում են մանավանդ հանրապետության առաջին համարի կողմից: Գյումրու կեսը թալանելու պահով, որ էդպիսի բան է ասում հարգարժան մեր վարչապետը, ես մի բան կարող եմ ասել. իմ աշխատած տարիներին ՀՀ ոչ մի կառույց մեր պես մաքուր ու թափանցիկ չի աշխատել»,– ասել է Ղուկասյանը՝ հավելելով, թե բանտարկությունից էլ չի վախենում։



 Պիտակներ
         Վարդան Ղուկասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon