Վարդան Բիչախչյանը կգլխավորի «Արարատը»

Սպորտ 23.07.2020   16:20   555

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը կզբաղեցնի Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը:

Վարդան Բիչախչյանը «Արարատը» գլխավորելուց առաջ հրաժեշտի խոսքով դիմել է «Շիրակի» անձնակազմին և երկրպագուներին:

«Սիրելի Շիրակցինե՛ր,

առաջարկ եմ ստացել գլխավորելու Հայաստանի ֆուտբոլի մյուս լեգենդար ակումբը՝ «Արարատ»-ը։ Անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ առաջարկությունն ընդունել եմ մեծ դժվարությամբ, որը բացառապես պայմանավորված էր մեր հարազատ «Շիրակ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու հանգամանքով։ Ակումբ, որը ոչ միայն եղել է իմ ֆոտբոլային և մարզչական կարերիայի կայացման դարբնոցը, այլև դարձել է մի մեծ ու հարազատ ընտանիք, իր ներկայացուցիչների թասիբի ու աշխարհի լավագույն երկրպագուների շնորհիվ։

Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Շիրակ» ՖԱ-ի բոլոր ներկայացուցիչներին և երկրպագուներին՝ անմնացորդ աջակցության ու վստահության համար։ Շնորհակալությունս բոլոր նրանց ում հետ հպարտություն եմ ունեցել վայելելու «Շիրակ»-ի ցանկացած հաջողություն։

Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ․

Եւ ես միշտ լինելու եմ այդ զարկերակի մի մասինիկը»,- ասել է Բիչախչյանը:



 Պիտակներ
         Վարդան Բիչախչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb