Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսում

Քաղաքական 24.01.2019   10:19   318

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահին կից ձեռներեցների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովին: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու առևտրատնտեսական կապերի հետագա խորացումը: Այդ առումով, զրուցակիցները քննարկել են երկու երկրների գործարարների միջև կապերի սերտացմանը, Հայաստանում ռուսաստանյան նոր ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Գլոբալ Էներջի Սիմենս» ընկերության ղեկավար Լիզա Դեյվիսի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին և նոր նախագծերի կյանքի կոչման հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ հանդիպմանը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Վարչապետը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և կառավարության՝ տնտեսության զարգացմանն ուղղված առաջնահերթությունները և ընդգծել բանկային համակարգի, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից բիզնես հատվածի ազդակներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր:



 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon