Վարչապետը նկատողություն արեց Բաթոյանին

Իրադարձային 07.11.2019   12:20   114
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, հարցրեց․ «Մոտավոր հաշվարկ չունե՞նք, թե ինչքան մարդու աշխատավարձ ենք բարձրացնում։ Պետբյուջեից 249 մլն դրամի հատկացում է նախատեսվում, եթե չգիտենք՝ քանի մարդու է դա վերաբերում, ինչպե՞ս ենք հաշվել այս թիվը»։

Գործադիրը քննարկում էր 2020 թվականի հունվարի 1-ից բացառապես մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնելու հարցը։

Վարչապետը նախարարին խնդրեց հստակեցնել այդ կազմակերպությունների թիվը. «Հիմա այս որոշումը մոտ քա՞նի մարդու է վերաբերելու»,-հարցրեց վարչապետը։

Զարուհի Բաթոյանը նկատեց, որ իրեն հայտնի է իրենց պատվիրակած կազմակերպությունները. «Այդպիսիք կան նախարարության հետ համագործակցող ընկերությունների ցանկում, օրինակ «Աուտիզմ» հիմնադրամն է, «Փրկություն» ՀԿ-ն և այն կազմակերպությունները, որոնք բացառապես այս խմբի համար են ծառայություններ մատուցում»,-ասաց նախարարը։

Այնուամենայնիվ վարչապետը պնդեց՝ պետք է հստակ հաշվարկ լինի. «Այս հարցն արագ ճշտեք և ինձ ասեք՝ կոնկրետ մարդկանց թիվ և սովորաբար նման դեպքերում պետք է նախապես անել այդ աշխատանքը, որ հետագային չմնա»,-նշեց վարչապետը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Բաթոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon