Վարչապետի պաշտոնում առաջինը կայցելեմ Ադրբեջան. Ղարիբաշվիլի

Աշխարհ 23.02.2021   10:57   35

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ վարչապետի պաշտոնում առաջինը կայցելի Ադրբեջան: Նրա խոսքով՝ «շատ լավ հարաբերություններ» ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ և կարծում է, որ նրանք կկարողանան լեզու գտնել սահմանի սահմանազատման-գծանշման հարցում, հայտնում է Ալիք Մեդիան։

«Ադրբեջանը մեր շատ մտերիմ ընկերն է, ռազմավարական գործընկեր երկիրը, որը ղեկավարում է իմաստուն կառավարիչ պարոն Ալիևը, որի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ: Իմ առաջին այցերից մեկը, հավանաբար, կլինի Ադրբեջան:

Մենք երկխոսություն կվարենք մեր եղբայր երկրի` Ադրբեջանի հետ: Հավատում եմ, որ մենք խելամիտ որոշումներ կկայացնենք: Մենք կկարողանանք բանակցել և գտնել ընդհանուր լեզու: Մեզ համար սա դժվար չի լինի»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք՝ վերջին շրջանում վրաց-ադրբեջանական սահմանի շուրջ լարվածություններ են առաջացել և սահմանազատման գործընթացում կան չհամաձայնեցված տարածքներ, որտեղ և գտնվում է Դավիթ Գարեջիի վանական համալիրը:


 Պիտակներ
         Ղարիբաշվիլի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb