Վարչապետ․ «Հարկային և մաքսային ծառայողները պետք է փոխեն իրենց վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ»

Իրադարձային 19.10.2019   13:31   91
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է պետական եկամուտների կոմիտեի աշխատանքից և կարծում է, որ ՊԵԿ-ն իր առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է։

«Միկրոմակարդակում, իհարկե, դեռ բազմաթիվ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն, և այս առումով ռազմավարության ընդունումը շատ կարևոր է այդ լուծումներն իրականացնելու համար։ Ռազմավարություն ասելով հիմնականում հասկացվում է վարչարարության, ընթացակարգերի, կառուցակարգերի, ծառայությունների մատուցման բարելավման խնդիրը, սակայն ես ուզում եմ ընդգծել քաղաքական մակարդակի խնդիրը»,-այսօր Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ՊԵԿ աշխատողները, հարկային և մաքսային ծառայողները պետք է փոխեն իրենց վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ և այն մոտեցումը, որ առկա է քաղաքացիների հետ շփումներում։

«Սա, իհարկե, երկկողմանի փոխադարձ պրոցես է, որը պետք է տեղի ունենա կառավարության հովանու ներքո»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՊԵԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon