Վարչական խախտումների վիճարկումները 560 տոկոսով ավելացել են. նախարար

Իրադարձային 04.03.2021   13:52   47

«Առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքում ներդնել գրավոր քննության անցկացման ընթացակարգ, մի շար ընթացակարգերով գործերը քննել պարտադիր գրավոր եղանակով, եթե առկա չեն այն բացառող հիմքերը»-կառավարություն նիստում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագիծը։

Նրա տեղեկացմամբ՝ 2019 թվականին Վարչական դատարանում ունեցել են վիճարկվող 7165 հայցադիմում, որից 5755-ը հենց ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող իրավախախտումներին են վերաբերել:

Բադասյանը հայտնեց, որ նախկինում գործող Վարչական դատավարության օրենսգրքերի երկու տարբերակում էլ նման դեպքերի համար գրավոր ընթացակարգ չի նախատեսվել, ինչը մեծացրել է դատարանների ծանրաբեռնվածությունը:

Ըստ նրա՝ պարզ դատական վեճերի համար հարկ չկա դատաքննության բանավոր ընթացակարգ, այլ կարելի է սահմանափակվել գրավորով:

Նախարարները հայտնեցին, որ ըստ ԲԴԽ-ի հաղորդման՝ վարչական իրավախախտումների 4 հայցատեսակներով վիճարկումները 560 տոկոսով ավելացել են:

«Այն դատական հայցերը, որոնցով գրավոր ընթացակարգ է ներդրվում, կազմում է այդ գործերի 80 տոկոսը»,- հայտնեց նախարարը։ դատարանում: 

Բադասյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարան 2019 թվականին ներկայացված  5755 ակտից բողոքարկվել է 2084-ը, որից 729-ը՝ ՃՈ կողմից:


 Պիտակներ
         Վարչական խախտումներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb