Վարչական պատասխանատվություն՝ աղմուկի համար

Իրադարձային 04.06.2020   20:45   175

Ազգային ժողովի պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանն ու Գայանե Աբրահամյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով ցանկանում են փոփոխություն անել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում: Այն նախագծերի փաթեթ է, որով պատգամավորները ցանկանում են ամրագրել լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը եւ ժամերը և խախտումների համար պատասխանատվության միջոցները:

Ըստ այդմ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում կատարվել են հետևյալ փոփոխությունները.

Առեւտրի եւ ծառայությունների բնագավառում, այդ թվում` հանրային սննդի, զվարճանքի եւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ինչպես նաեւ քաղաքաշինության բնագավառում կառուցապատողների կողմից, ըստ տվյալ առեւտրի, ծառայության կամ կառուցապատման օբյեկտի գտնվելու վայրի եւ գործունեության տեսակի առանձնահատկությունների, համայնքի ավագանու կողմից սահմանված օրերին եւ ժամերին լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երկուհարյուրապատիկի չափով»:

Իսկ բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ եւ այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, համայնքի ավագանու կողմից սահմանված օրերին եւ ժամերին լռությունը կամ գիշերային անդորրը կամ այլ պայմանները չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հիսունապատիկի չափով:

Նշենք, որ այժմ արդեն իսկ գործում են տուգանքներ, սակայն նախահծի հեղինակները գտնում են, որ կարգավորումները ճկուն չեն և նախատեսված են միայն առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտների համար: Նրանք մեկնաբանում են, որ օրինակ բազմաբնակարան շենքում կատարվող շինարարությունը կամ շենքում գործող սրճարանը կարող է երաժշտությ



 Պիտակներ
         Վարչական պատասխանատվություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb