Վարչական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը

Օրենքի ուժով 08.09.2020   15:13   99

ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը:

Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու ենք անձանց իրավունքների ապօրինի սահմանափակումների դեմ: Դատական նիստերի և դրանց արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»,- գրել է նա:



 Պիտակներ
         ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb