Վարազդատ Հարոյանը խաղադաշտ կվերադառնա մեկ շաբաթից

Սպորտ 08.02.2020   11:45   881

Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը խաղադաշտ կվերադառնա մեկ շաբաթից:

Այս մասին գրում է sport24-ը: Հարոյանը վնասել է մկանները, և վերականգնման համար կպահանջվի մեկ շաբաթ: Հայ պաշտպանն այլևս չի մասնակցի «Ուրալ»-ի՝ Կիպրոսում ընթացող հավաքին:

Հարոյանը վնասվածք էր ստացել Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի հետ ընկերական խաղի ժամանակ:



 Պիտակներ
         Վարազդատ Հարոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon