Վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերը նվազել են

23.01.2019   10:20   285

Չնայած նվազման միտմանը աշխուժացել է  դիմելիությունը պոլիկլինիկական կազմակերպություններ՝ 2028, հիմնականում քաղաքացիները սկսել են դիմել վաղ շրջանում:
Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: Իրականացված լաբորատոր հետազոտություններում նկատելի նվազել են գրիպի Ա տեսակի H1N1-ով պայմանավորված արդյունքները:
Հանրապետությունում շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: 2019 թվականի հունվարի 22-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 514 երեխա (Ք. Երևան՝ 307, մարզեր՝ 207): Բոլոր երեխաները հետ են ուղարկվել:
Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին:
Կարևորելով վերը նշվածն առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է՝ եթե Ձեր կամ Ձեր երեխայի մոտ առկա են գրիպանման երևույթներ, ապա մի՛ հաճախեք աշխատանքի և մի՛ ուղարկեք Ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ: 



 Պիտակներ
         շտապօգնության կանչեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon