Վանաձորում տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 357 անձ

Իրադարձային 08.10.2019   10:38   41
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից  Վանաձորում անցկացված 12-րդ աշխատանքի տոնավաճառի ժամանակ 30 գործատուների կողմից ներկայացվել է մարզու առկա 490 թափուր աշխատատեղ: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական  նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Միջոցառմանը ներկա են եղել ԱՍՀ նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, ԶՊ գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Նախնական տվյալներով միջոցառմանը մասնակցել է շուրջ 1500 աշխատանք փնտրող:

Նույն օրը  փոխնախարար Արման Ուդումյանը և Զբաղվածության պետական գործակալության տնօրենի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը հանդիպել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Հանդիպման ընթացքում  քննարկվել են մարզի աշխատաշուկայի առանձնահատկությունները, առկա խնդիրները:

Այնուհետև Արման Ուդումյանը աշխատանքային քննարկում է անցկացրել Վանաձորի, Սպիտակի և Տաշիրի զբաղվածության տարածքային կենտրոնների  տնօրենների հետ: Զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենները ներկայացրել են Զբաղվածության պետական 2019 թ. ամենամյա ծրագրի կատարման արդյունքները և այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրները: 

Նշենք, որ Լոռու մարզում 2019թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 10.0 հազար մարդ, այս ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.6%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91.0 %-ը կամ 9.1 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.7 %-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 70.1%-ը, կամ 6.3 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 22.2%-ը երիտասարդ է, 2.3 %-ը հաշմանդամություն ունեցող, 28.3 %-ը՝ գյուղաբնակ անձ: Տարեսկզբից մարզում աշխատանքի է տեղավորվել 806 աշխատանք փնտրող:

Վանաձորում 2019 թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 4682 անձ, գործազուրկներինը՝ 4434: Վանաձորի աշխատաշուկայում հատկապես մեծ է առողջապահության բնագավառի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության), սպասարկման ոլորտի աշխատողների, բնակարանային կոմունալ տնտեսությունների և առևտրի ոլորտի մասնագետների, մշակման արդյունաբերության բանվորների պահանջարկը:

Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 357 անձ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         աշխատանք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon