Վանաձորի քաղաքապետի կոչը համաքաղաքացիներին

Իրադարձային 03.06.2020   13:20   94

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կոչով դիմել է քաղաքացիներին.

«Սիրելի համաքաղաքացիներ, հերթական անգամ դիմում եմ Ձեզ. Համավարակի սաստկացումը շարունակվում է ահագնացող տեմպերով: Խնդրում և պահանջում եմ պահպանել հանրային առողջության կանոնները, դադարեցրեք հանրային, ընտանեկան միջոցառումները, բանկերում մուծումներ կատարելիս խիստ հետևեք միմյանցից հեռու մնալու սկսզբունքին:

Մեզանից յուրաքանչյուրից է կախված մեր քաղաքի, մեր երկրի համաճարակային իրավիճակը: Հնարվորինս մնացեք տանը, տանը պահեք ձեր երեխաներին»: 



 Պիտակներ
         Վանաձորի քաղաքապետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb