Վանաձորի 50-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել

Իրադարձային 10.09.2019   10:50   88
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 37-ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու և 28-ամյա կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

2019 թվականի հունվարի 28-ին Վանաձոր քաղաքի շենքերից մեկի մոտ  կայանած  ավտոմեքենայում, 37-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 28-ամյա կնոջ հետ, ապա դիտավորությամբ քաշել է կնոջ մազերից և ծեծի ենթարկել նրան: Դեպքին ականատես է եղել կնոջ հայրը՝ ծնված 1969թ., ով գտնվել է նույն մեքենայում և դստեր ամուսնու կողմից իրեն և դստերը հայհոյելու, վերջինիս մազերը քաշելու պատճառով վիճաբանել ավտոմեքենայում, ապա ավտոմեքենայից դուրս՝ բռունցքներով մի քանի անգամ հարվածել է դստեր ամուսնու դեմքին, գլխին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձորի 50-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ 37-ամյա բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         մեղադրանք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon