Վանա լճում հայտնված խեցգետինները սպառնում են տառեխի գոյությանը

Աշխարհ 25.12.2019   17:25   909
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ առաջին անգամ Վանա լճում ի հայտ եկել խեցգետիններ են։

Բնապահպաններն անհանգստացած են այդ փաստից, քանի որ խեցգետինները կարող են լուրջ սպառնալիք ստեղծել Վանա տառեխ անունով հայտնի ձկնատեսակի համար։

Մասնագետներին վրդովեցրել է այն հանգամանքը, որ որոշ անհեռատես մարդիկ որոշել են խեցգետնաբուծությամբ զբաղվել Զերնեք կոչվող ջրամբարում, որի ջրերը հոսում են դեպի Վանա լիճ։

Արդյունքում խեցգետինները հայտվել են Վանա լճում, և քանի որ նրանք սնվում են բացառապես ձկնկիթներով, սա մեծ վտանգ է ստեղծում Վանա լճի միակ ձկնատեսակի՝ տառեխի գոյության համար:

Այս խնդրով մտահոգ մասնագետները կոչ են անում պատկան մարմիններին անմիջապես անհապաղ լուծում գտնել այդ հարցին, այլապես Վանա լիճն անդառնալի կորուստ կունենա՝ կորցնելով տառեխին:

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         տառեխ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon