Վալերիյ Օսիպյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթական հերթափոխին

Իրադարձային 12.08.2019   10:36   39
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Օրերս առաջնագիծ մեկնեց ՀՀ ոստիկանության զորքերի հերթական հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին բարի ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։

Ոստիկանության պետն իր խոսքում նշեց, որ մի քանի օրից կլրանա մեկ տարին, ինչ ոստիկանության զորքերն իրականացնում է նաև սահամանապահ գործառույթ։ Վալերիյ Օսիպյանը փաստեց՝ հասարակության մեջ կոտրվել է կարծրատիպը, որ ոստիկանության զորքերը միայն հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում է։ Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց սահման մեկնող ոստիկաններին՝ պատրաստակամության ու դիրքերն անառիկ պահելու համար։

Վալերիյ Օսիպյանի ելույթին հաջորդեց օրհնության կարգն ու հրապարակային երդումը, ինչից հետո ոստիկան-սահմանապահները քայլերթ արեցին ու ճամփա ընկան։

Հաջորդ օրը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողներ։ Նրանց դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա էր Վալերիյ Օսիպյանը։ ՀՀ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց բարեխիղճ ծառայության ու մարտական առաջադրանքն անթերի կատարելու համար՝ ընդգծելով, որ հպարտանում է նրանցով։

Սահմանապահ-ոստիկանների դիմավորման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց նրանց քայլերթով։

Վալերիյ Օսիպյանը վերջում զրուցեց ոստիկանության զորքերի ծառայողների ծնողների և հարազատների հետ՝ նրանց ևս շնորհակալություն հայտնելով խիզախ զավակներ դաստիարակելու համար։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վալերիյ Օսիպյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon