Վալերի Բուայե. Թուրք ազգայնականներն ամեն օր ձեռնոց են նետում Ֆրանսիայի իշխանություններին

Աշխարհ 30.10.2020   18:30   44

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն անընդունելի է համարում այն, որ «ամեն օր թուրք ազգայնականները ձեռնոց են նետում ֆրանսիական իշխանություններին համընդհանուր անտարբերության մեջ»:

Թվիթերի իր միկրոբլոգում պատգամավորը գրառմանը կից տեղադրել է տեսանյութ, որտեղ ոստիկանները փորձում են կանգնեցել երեկոյան քայլերթի դուրս եկած ու վանկարկումներ անող խմբին:

«Այսօր էլ Դիժոնի (խմբ. քաղաք Ֆրանսիայում, Փարիզից 326 կմ դեպի հարավ-արևելք) հերթն էր: Բավական է»,-գրել է նա:


 Պիտակներ
         Վալերի Բուայե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb