«Վալենսիան» դատի է տալիս Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային

Սպորտ 15.01.2020   12:59   533

Իսպանիայի ֆուտբոլի գավաթակիր «Վալենսիայի» ղեկավարությունը դժգոհ է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նորամուծությունից:

Բանն այն է, որ 2019թ սուպերգավաթի խաղարկությունն անցկացվել է Սաուդյան Արաբիայում, չորս թիմերի մասնակցությամբ: Արդյունքում։

«Վալենսիան» կիսաեզրափակիչ խաղում 1:3 հաշվով պարտվել է «Ռեալին» և ժամանակից շուտ դուրս է մնացել պայքարից: Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» նույնպես զիջել է իր մրցակից «Աթլետիկոյին» և ավարտել ելույթները:

«Վալենսիայի» ղեկավարությանը հատկապես զայրացրել է պարգևավճարների չափը:

Ըստ ֆեդերացիայի նախնական որոշման, «Ռեալն» այդ մինիմրցաշարից ամենաքիչը պետք է ստանար 5 մլն եվրո պարգև, իսկ վալենսիացիները կարող էին վաստակել ընդամենը 2,5 մլն եվրո:

Ինչպես հայտնում է Cadena Ser գործակալությունը, «Վալենսիան» պատրաստվում է դատի տալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ սուպերգավաթի հիմնադրամի անհավասար բաշխման համար:



 Պիտակներ
         ֆուտբոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon