Վահրամ Ավագյանի մահվան դեպքով քրգործով երեք համածառայակիցներ կալանավորվել են

Իրադարձային 06.02.2020   13:01   193

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ի նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հայտնում են քննչական կոմիտեից։

Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:



 Պիտակներ
         ՔԿ, Վահրամ Ավագյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon