Վահե Գրիգորյանն անդրադարձել է ՍԴ հայտարարությանը

Իրադարձային 27.05.2019   20:25   94
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի այսօր տարածած հայտարարության վերաբերյալ: Իր հայտարարության մեջ Վահե Գրիգորյանը նշում է, որ ՍԴ հայտարարությամբ հաստատվում է նախկինում իրենց արած պնդումները:

Իսկ այդ պնդումները երկուսն են:

    «1․ Որևէ օրենքով նախատեսված չի եղել որևէ պահանջ, որ դատավոր Դ․ Գրիգորյանի նախագահությամբ դատարանը 20/05/2019-ին կայացրած իր որոշմանը կից ՍԴ ուղարկեր «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների» քրեական գործի նյութերը։ Այս գործողությանը դատարանը, դատելով ըստ հետևանքի, դիմել է փաստացի չեզոքացնելու համար տուժողների և դատախազության բողոքարկման իրավունքը, քանի որ առանց քրեական գործի այդ նյութերի, որոնց կարիքը ՍԴ-ն, դատարանի դիմումի քննության նպատակով ամենևին էլ չունի, վերաքննիչ քրեական դատարանը տուժողների և դատախազների բողոքը քննել չի կարող։

    2․ Բացի դրանից՝ առ այս պահը, իր փաստված և հակաիրավական անգործությամբ, դատավոր Դ․ Գրիգորյանը որևէ միջոց չի ձեռնարկել իր դատավարական կոպիտ խախտումը (որն ըստ արդյունքի՝ կողմերի դատավարական իրավունքների ապօրինի սահմանափակման է հանգեցրել) վերացնելու համար։ Առ այս պահը, չնայած իր կողմից ստացված թե՛ տուժողների, թե՛ դատախազության վերաքննիչ բողոքներում թույլ տրված խախտման և դրանց լուծման մանրամասն նկարագրության, դատավոր Դ․ Գրիգորյանը չի պահանջել և օրենքի պահանջով վերաքննիչ քրեական դատարան ուղարկել այս քրեական գործի նյութերը»։

Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ չնայած ՍԴ փաստել է դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից այս գործով թույլ տված խախտումները, այնուամենայնիվ, ՍԴ աշխատակազմը չի անդրադարձել այն հարցին, թե ի՞նչ հետևանքի կարող է հանգեցնել մի քանի նյութական և դատավարական իրավունքների խախտումներով կայացրած որոշման հիման վրա այս գործը քննության ընդունելը ՍԴ կողմից։

    «Եվ սա հասկանալի է, քանի որ այս հարցի լուծումը ոչ թե ՍԴ աշխատակազմի, այլ հենց ՍԴ որոշման հարցն է»։

Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից ՍԴ դիմելու մասին որոշմամբ դիմումի ընդունումը քննության ՍԴ կողմից կոպիտ կերպով խախտելու է այս գործով տուժող կողմի այդ որոշման բողոքարկման իրավունքը՝ հանդիսանալով դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից հետևողականորեն վարվող՝ տուժող կողմի իրավունքների խախտման դատավարական ռազմավարության շարունակությունը։

    «ՍԴ աշխատակազմի այս հայտարարությունն, իրականում, չի տվել (և, չէր էլ կարող) դեռ հիմնական հարցի պատասխանը․ արդյո՞ք ՍԴ-ն ապօրինաբար միջամտելու է այս դատավարությանն իր՝ գործը քննության նշանակելու մասին որոշմամբ, թե՞ Սահմանադրության 3-րդ հոդվածի հիմքով ձեռնպահ է մնալու գործը քննության նշանակելուց մինչև դատավոր Դ․ Գրիգորյանի ապօրինի որոշման բողոքարկման արդյունքում կայացվելիք վերջնական որոշումը»։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon