Վահան Քերոբյանը՝ սահմանափակումների գնալու մասին

Իրադարձային 26.03.2021   15:20   65

Պետք է ամեն ինչ անենք, որ կորոնավիրուսով պայմանավորված խստացումներ չլինեն։ Պետք է հնարավորինս շատ պահպանենք կանոնները։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Խստացումները շատ վատ են տնտեսության համար, և ես դեմ եմ լինելու խստացումներին, բայց իհարկե պետք է բալանսի մեջ նայենք։ Եթե տեսնենք, որ վիճակը ծայրահեղ է դառնում և առողջապահական համակարգն այլևս չի կարող սպասարկել հիվանդությունը, ապա իհարկե պետք է դիտարկել խստացումների գնալու տարբերակը։ Կարծում եմ՝ կկարողանանք այդ սցենարից խուսափել»,-ասաց նախարարը։


 Պիտակներ
         Վահան Քերոբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb