Վահան Բիչախչյան․ Մենք Հայաստան ենք, եւ Աստված մեզ հետ է

Իրադարձային 28.09.2020   14:01   65

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինայի» խաղացող Վահան Բիչախչյանը Ինստագրամում արած գրառումով անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային։

«Նրանք ասում են՝ մենք Ադրբեջան ենք, եւ Թուրքիան մեզ հետ է, մենք ասում ենք՝ մենք Հայաստան ենք, եւ Աստված մեզ հետ է»,- գրել է Վահան Բիչախչյանը։

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:



 Պիտակներ
         Վահան Բիչախչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb