Վահան Բադասյանը գիտակցության է եկել

Իրադարձային 12.10.2020   12:35   30

Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը գիտակցության է եկել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» հանրապետական ԲԿ-ի վիրաբուժության գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Կուրղինյանի խոսքով՝ Բադասյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, սակայն արդեն կոնտակտի է մտնում, ինքնուրույն սնվում է, ռեակցիաներ տալիս:

«Չի բացառվում, որ մի քանի օրից տեղափոխվի ընդհանուր նյարդավիրաբուժական բաժանմունք»,- ասաց նա:

Նշենք, որ Վահան Բադասյանը Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում էր ստացել: Նա նախ վիրահատվել է Արցախում, այնուհետև՝ «Արմենիա» ԲԿ տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում եւ կրկին վիրահատվել:



 Պիտակներ
         Վահան Բադասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb