Վահագն Հարությունյանը չի կալանավորվի

Օրենքի ուժով 19.07.2019   13:43   375
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը չի կալանավորվի․ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Դատարանի այս որոշմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նատ Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նա մասնավորապես գրել է․ «Քանի որ Վահագն Հարությունյանի նկատմամբ անձնական հետապնդում է իրականացվում, ուստի վստահ եմ առաջիկայում ականատես կլինենք հատուկ քննչական ծառայության նոր հեքիաթին և կալանավորմանը հասնելու նոր փորձին»։

Նշենք, որ Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշումը կայացրել էր հունիսի 3-ին: Որոշումը բողոքարկել էր թե Դատախազությունը, թե Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Դատախազությունը պահանջում էր բեկանել քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Վահագն Հարությունյանի պաշտպանը բողոք էր ներկայացրել, քանի որ համամիտ չէ դատական ակտում առկա որոշ ձևակերպումների և ներկայացված որոշ փաստական հանգամանքների հետ: Նշենք, որ Պողոսյանի բողոքը նույնպես մերժվել է։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վահագն Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon