Վահագն Չախալյանին բերման են ենթարկել

Իրադարձային 19.08.2019   12:16   81
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հյուսիսային պողոտայում օգոստոսի 18-ի երեկոյան միջադեպ է գրանցվել «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի մասնակցությամբ:

Նրան և ևս մի քանի հոգու ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանություն, ապա ազատ արձակել: Ըստ մամուլի տեղեկությունների, մի խումբ անձինք հարձակվել են Չախալյանի վրա:

Այս առնչությամբ, Վահագն Չախալյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով. «Երեկ երեկոյան իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումն անհապաղ պետք է պարզեն և հրապարակեն ՀՀ անվտանգության մարմինները:

Ոչինչ չի կարող ազդեցություն ունենալ Հայկական Արժեքների Պաշտպանության մեր առաքելության վրա՝ լինի Երեւանում թե Գյումրիում, ՀՀ քաղաքներում թե բնակավայրերում, մենք մեզ զգում ենք ինչպես տանը եւ դա անցած շաբաթներին մեզ ցույց է տվել մեր ազգաբնակչությունը:

Մենք կարող ենք ինքներս պատժել եւ՛ սադրիչներին, եւ՛ նրանց ուղարկողներին եւ դա կանենք, եթե ՀՀ իրավապահ մարմիններն անհապաղ չկատարեն Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունը, այս պահին միայն այսքանը:

Ժողովուրդ ջան այսօր մենք կհանդիպենք Երեւանում եւ Աշտարակում, վաղը կլինենք նաեւ Ապարանում: Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, չի վավերացվելու եւ վերջ, Հայաստանը վաճառքի ենթակա չէ եւ Հայաստանը չի վաճառվելու, հայությանը ստրուկի կարգավիճակ չի տրվելու»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վահագն Չախալյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon