Վաղը ցերեկը Արցախում կգրանցվի +16 աստիճան տաքություն

Իրազեկիչ 27.01.2021   17:45   66

Հանրապետության տարածքում հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Վաղը ցերեկը Արցախում կգրանցվի մինչև +16 աստիճան տաքություն, Սյունիքի հովիտներում՝ +15, Լոռիում՝ +13, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Արագածոտնում՝ +4,  Գեղարքունիքում՝ +5, Կոտայքում՝ +3, Շիրակում՝ -3։

Երևան քաղաքում հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ: Առաջիկա գիշերը սպասվում է -5- -7 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +1-+3 աստիճան տաքություն։ Հունվարի 30-ի, 31-ի ցերեկը Երևանում կգրանցվի մինչև +6 աստիճան տաքություն։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb