Վաղվանից սկսվելու է ինսուլտի բուժման պետական ծրագրի իրականացումը

Իրադարձային 31.01.2019   12:56   331

Վաղվանից սկսվելու է ինսուլտի բուժման պետական ծրագրի իրականացումը, և երկու ԲԿ-ներում, բժշկական ցուցումների առկայության դեպքում, գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսը և ստենտավորումը կատարվելու են պետպատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Սուր ինսուլտի դեպքում բժշկական ցուցումների առկայության ժամանակ գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվելու են պետպատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների: Նշեմ, դրանք 1-ից 4 մլն դրամանոց միջամտություններ են»,- փոխանցեց նախարարը:

Կառավարության որոշմամբ կներդրվի նոր բուժօգնության փաթեթ: Բժշկական արտոնություն կունենան նաև ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված անվճար բուժօգնության իրավունք ունեցող 35.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում և անօթևանների ժամանակոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքի մասնակիցները, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք, ձերբակալվածները, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածները:

Նրանք կօգտվեն բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժման, ինչպես նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայություններից՝ գլխուղղեի, սրտի, աչքի և այլ թանկարժեք վիրահատություններն անվճար կլինեն:

Թորոսյանի խոսքով՝  այս փաթեթի շահառուների քանակը կազմելու է 230 000 հոգի։



 Պիտակներ
         Արսեն Թորոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon