«Ճըվճըվ Արոյի» որդին համաներմամբ ազատ է արձակվել

Իրադարձային 06.04.2020   14:41   158

«Ճըվճըվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի ավագ որդին՝ Սարգիս Վարդանյանը, երկու օր առաջ համաներմամբ ազատ է արձակվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ ազատումը եղել է օրենքով սահմանված կարգով. «Քանի որ արարքը անզգույշ հանցագործություն էր, նրա վրա տարածվում էր Համաներման մասին օրենքի 2/3-րդ-ի վերաբերյալ կետը, այսինքն՝ նա դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, եւ դրա 2/3-րդի չափով, ավելի էլ նստած էր»:

Հիշեցնենք՝ Վարդանյանը պահվում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Նա դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

 Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել 2018 թվականի հունվարի 8-ի լուսադեմին: Իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը և ուղևոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել էին:



 Պիտակներ
         «Ճըվճըվ Արոյ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon