ՃՏՊ Սպիտակում

Պատահարներ 01.08.2019   10:28   500

Հուլիսի 31-ին, ժամը 19:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալեք Մանուկյան և Աճեմյան փողոցների խաչմերուկում բախվել են «Daewoo» (վարորդ` Մ.Գ., ծնված 1987թ.) և «Mercedes Benz» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1971թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը:



 Պիտակներ
         ՃՏՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb