«Ճշմարտացի պատմություն» (ԱՄՆ, 2015)

Cinema 09.05.2020   23:00   3821

Այս ֆիլմը պատմություն է լրագրող Մայքլ Ֆինկելի և մարդասպան, հետախուզման մեջ գտնվող  Քրիստիան Լոնգի մասին, ով երկար ժամանակ ԱՄՆ սահմաններից դուրս թաքնվել է լրագրող Ֆինկելի անվան տակ:

Մեքսիկայում ոստիկաններն ի վերջո ձերբակալում են հանցագործ Քրիստիան Լոնգոյին, որի կինը ևերեք երեխաներինսպանված են գտել: Կալանքի ժամանակ նա ինքն իրեն անվանում է «New York Times» թերթի թղթակից Մայքլ Ֆինքելի անունով: Միևնույն ժամանակ, իրական Ֆինկելը   դժվարին ժամանակներում է ապրում: Նա երիտասարդ և հավակնոտ է, նրա կարիերան թափ է հավաքում: Բայց գլխավոր խմբագրի հետ կոնֆլիկտից հետո, ով պարզել էր, որ նա չճշտված ինֆորմացիա է հրապարակել, Մայքլը կորցնում է իր աշխատանքը: Միջադեպը հանգեցնում է նրան, որ լրագրողը կորցնում է իր հեղինակությունը:  Նա վերադառնում է Մոնտանա՝ իր կնոջ մոտ, կոտրված երազանքներով և ամբողջությամբ չհասկանալով, թե ինչպես պետք է շարունակի ապրել: Հանկարծ Մայքլն իմանում է  Լոնգոյի մասին, ով «փոխել» է իր անձը: Հետաքրքրվելով այդ պատմությամբ,  նա պատրաստվում է հանդիպել հանցագործի հետ և պարզել ամբողջ ճշմարտությունը: Որպեսզի պարզվի, թե ինչպես կզարգանան երկու անսովոր կերպարների միջև հարաբերությունները, խորհուրդ ենք տալիս առցանց դիտել «Ճիշտ պատմություն» ֆիլմը:

  • թողարկման տարեթիվը՝ 2015,
  • երկիրը՝ ԱՄՆ,
  • ռեժիսոր՝ Ռուպերտ Գուլդ,
  • սցենարը՝ Ռուպերտ Գուլդ, Մայքլ Ֆինկել, Դեյվ Կայգանիչ,
  • երգահան՝ Մարկո Բելտրամի,
  • գլխավոր դերերում՝ Ջեյմս Ֆրանկո, Ջոն Հիլլ,
  • ժանրը՝ դրամա, թրիլեր,
  • բյուջե՝ $4 719 695,
  • տարիքային սահմանափակում՝ 16+
  • տևողությունը՝ 99 րոպե/ 01:39։

Ֆիլմը դիտեք այստեղ:



 Պիտակներ
         թրիլեր, 16+, Ջեյմս Ֆրանկո, Ջոն Հիլլ, Լավ կինո, դրամա, Ռուպերտ Գուլդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon