Twitter-ը պայքարելու է կեղծ տեղեկատվության դեմ

Network News 06.02.2020   13:00   641

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Twitter սոցիալական ցանցի ղեկավարությունը մտադիր է խոչընդոտել հրապարակումների տարածմանը, որոնք պարունակում են կեղծ տեղեկություններ և տվյալների մանիպուլյացիայի նշաններ: Այս մասին նշված է Twitter ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

Twitter-ում մտադիր են հայտնաբերել գրառումները, որոնք «կեղծված են եւ մանիպուլացված» կամ ստեղծվել են օգտատերերին խաբելու համար:

Միջոցառումներն առաջին հերթին առնչվելու են կեղծված պատկերներ, ձայնային կամ տեսագրություններ պարունակող հրապարակումների դեմ:

Ընկերությունը համանման գրառումները հատուկ ընդգծելու է, ինչպես նաև արգելափակելու է հնարավոր վտանգ պարունակող կոնտենտը:

Որպես դրա օրինակ նշվում են այն հրապարակումները, որոնք պարունակում են «մարդու կամ մարդկանց խմբերի ֆիզիկական անվտանգության սպառնալիքներ», «զանգվածային բռնության կամ զանգվածային քաղաքացիական անկարգությունների վտանգ», «մասնավոր կյանքի անձեռնմխելիության կամ մարդու կամ խմբերի ազատ ինքնարտահայտվելու հնարավորության սպառնալիքներ»:



 Պիտակներ
         Twitter


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon