Twitter-ն արգելափակել է Թրամփի տեսանյութը

Աշխարհ 05.06.2020   18:19   273

Twitter սոցկայքն արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի շրջանակում հրապարակված տեսանյութը, որը նվիրված է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությանը։ Ըստ The Hill-ի Թրամփի դեմ հեղինակային իրավունքների խախտման բողոք է ներկայացվել։

Աղբյուրը մանրամասնում է, որ գրեթե 4 րոպե տևողությամբ տեսանյութն ուղեկցվում է Թրամփի՝ Ֆլոյդի սպանությունից մի քանի օր անց հնչեցրած ելույթի խոսքով։ Սկզբում Թրամփը խոսում է «մեծ ողբերգության», այնուհետև ձախ ծայրահեղական խմբավորումների կողմից ցուցաբերած «բռնության և անարխիայի» և իրավապահ մարմինների աշխատանքի մասին։ Նախագահի խոսքերն ուղեկցվում են խաղաղ ցույցերի, ինչպես նաև ցույցերի վերջում տեղի ունեցած անկարգությունների տեսանյութերով ու լուսանկարներով։

Հրատարակության տվյալներով՝ մինչ արգելափակումն անձամբ Դոնալդ Թրամփը, նրա որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը և սոցցանցերի մոտ 7000 օգտատեր հասցրել են կիսվել տեսանյութով, սակայն այժմ այն այլևս հասանելի չէ։ Twitter ընկերությունից հայտնել են, որ մեդիաֆայլը արգելափակվել է «հեղինակային իրավունքի խախտման պատճառով»:

Արգելափակումից հետո նախագահի թիմը սոցկայքին և դրա հիմնադիր Ջեք Դորսիին մեղադրել է նախագահի ուղերձը գրաքննելու համար և կոչ արել հետևորդներին Youtube-ում տեղադրված այդ նույն տեսանյութը վիրուսային դարձնել։



 Պիտակներ
         Twitter


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb