Twitter-ն արգելափակել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի գրառումը

Աշխարհ 03.02.2021   12:52   49

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ Բոսֆորի համալսարանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին գրառումը Twitter-ում արգելափակվել է։ Twitter-ն այդ գրառումը որակել է որպես  ատելության դրսևորում։ 

Թուրք նախարարը, վիրավորելով բողոքի ակցիաների մասնակիցներին,  ասել է. «Արդյո՞ք մենք պետք է գթասրտություն ցուցաբերենք այլասերված ԼԳՊՏ ակտիվիստների նկատմամբ, որոնք զավթել են Բոսֆորի համալսարանի շենքը»։

Տեղեկացնենք, որ բողոքի ակցիաները պայմանավորված են Բոսֆորի համալսարանի նոր ռեկտորի նշանակմամբ։ Համապատասխան որոշումը կայացվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Համալսարանի նոր ռեկտորը Մելիհ Բուլուն է, ով 2015-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր Էրդողանի ղեկավարած իշխող  «Արդարություն և զարգացում»  (ԱԶԿ-AKP) կուսակցության  կողմից:

Աղբյուրը` Ermenihaber.amemail sharing button


 Պիտակներ
         Twitter


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb