«Ճգնաժամային իրավունք»՝ նոր մասնագիտություն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում

Իրադարձային 16.09.2020   14:00   35

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2007 թվականից իրականացնում է մագիստրոսի կրթական ծրագիր՝ երեք մասնագիտության գծով. «Կառավարում (Ճգնաժամային կառավարում)», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ)», «Հոգեբանություն»:

Եվս մեկն օրեր առաջ է ավելացել՝ «Ճգնաժամային իրավունք»: Արտակարգ իրավիճակների նախարարը դիմել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարին՝ ՃԿՊԱ-ում «Ճգնաժամային իրավունք» մասնագիտությամբ մագիստրոսներ պատրաստելու թույլտվություն ստանալու համար։ Թույլտվությունն արդեն կա: «Ճգնաժամային իրավունք» մասնագիտության ուսման տևողությունը 1,5 տարի է և առկա:

Դասերը կկազմակերպվեն օրվա երկրորդ կեսին: 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը շարունակվում է։ Մինչև հոկտեմբերի 5-ն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1. Ընդունելության դիմում-հայտ

2. Բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները

3. 4 լուսանկար (3×4 չափսի)

4. Անձնագրի պատճեն

5. Սոցիալական քարտի պատճեն

6. Զինվորական գրքույկի բնօրինակն ու պատճեն (առկայության դեպքում)։



 Պիտակներ
         Ճգնաժամային կառավարման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb