Ճաշ երկնքում, Բելգիա

Art News 17.02.2020   22:00   1079

Բարձրության վրա նրբագեղ խորտիկներ վայելելու հիանալի եղանակ է Բրյուսելի Dinner in the Sky հայտնի ռեստորանում սեղանիկ պատվիրելը։ Մաքուր օդին գտնվող այս ռեստորանը իրենից թափանցիկ ծածկով ոչ մեծ պլատֆորմ է ներկայացնում, որը կարող է բարձրանալ 50 մետր։ Պլատֆորմում միաժամանակ 22 այցելու կարող է տեղավորվել, իսկ հյուրերին սպասարկում են ռեստորանի 4 աշխատակիցները՝ ներառյալ մատուցողը, խոհարարը, անվտանգության աշխատակիցն ու երաժիշտը։

Ինքնատիպ ռեստորանը, որն առաջարկում է իր հյուրերին ընթրել երկնքում, բացվել է 2006 թվականին և առաջին իսկ օրվանից անհավանական ճանաչում է ստացել։ Ներկայումս նմանօրինակ ռեստորաններ կան նաև եվրոպական այլ քաղաքներում, բայց ամենահայտնին, միևնույն է, բելգիական Dinner in the Sky-ն է։

Չնայած բարձր գներին՝ ռեստորանը այցելուների պակաս չունի։ Մի քանի ժամով պլատֆորմը ամրագրելու համար նվազագույնը 20 հազար ԱՄՆ դոլար է անհրաժեշտ։

Անհատական պատվերով կարող են ևս մեկ պլատֆորմ բարձրացնել, որի վրա դաշնամուր տեղադրված կլինի, իսկ ավելի խնայող հյուրերին առաջարկվում է ուտեստները վայելել ջութակի հնչյունների ներքո։

Այս ցանցի մյուս հայտնի ռեստորանը գտնվում է Վիենայում․ նրա բացումը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ։ Dinner in the Sky-ը հիանալի ռեստորան է նրանց համար, ովքեր նոր տպավորությունների ծարավ են և ուզում են բազմազանություն մտցնել իրենց կյանքում։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         Անսովոր ռեստորաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon